Միջուկային փորձարկում կանցկացնենք այն ժամանակ, երբ հարկ համարենք. Հյուսիսային Կորեա
Ապրիլ 14, 2017 09:08 Asia/Tehran
Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում կանցկացնի այն ժամանակ, երբ գերագույն հրամանտարության շտաբն անհրաժեշտ կհամարի: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳ ղեկավարի տեղակալ Խան Սոն Յոլը:
Նրա խոսքով՝ ներկայում Կորեական թերակղզում իրավիճակը վերածվել է «արատավոր շրջանի»: Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են պարեկություն անել Հարավչինական ծովում և կարող են հարված հասցնել, դիվանագետը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «ձեռքերը ծալած չի նստի» սպառնալիքի դեպքում:
1in.am
Պիտակ