ԱՄՆ վայրագ քայլերը դեմ են միջազգային օրենքներին
https://parstoday.ir/hy/news/world-i59306-ԱՄՆ_վայրագ_քայլերը_դեմ_են_միջազգային_օրենքներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետի խոսքերով, Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգողական քայլերը հակասում են միջազգային բոլոր օրենքներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 14, 2017 17:54 Asia/Tehran
  • ԱՄՆ վայրագ քայլերը դեմ են միջազգային օրենքներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետի խոսքերով, Սիրիայում ԱՄՆ-ի ոտնձգողական քայլերը հակասում են միջազգային բոլոր օրենքներին:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզի բաժնում, Հոջջաթ Օլ Էսլամ Քազեմ Սեդիղին անդրադարձել է Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքերի կիրառման չապացուցված ու անհիմն հայտարարություններով Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությանը, նշելով.«ԱՄՆ-ի միակողմանի, վայրագ և չարտոնված քայլը հակասում է միջազգային բոլոր օրենքներին ու նորմերին , իսկ աշխարհի երկրները պետք է կանխեն նման ոտնձգությունների շարունակումը»:

«Ապավինելով իր հավատքի ուժին , ազգային հզորությանն ու հնարավորություններին, Իրանի զինված ուժերը և ժողովուրդը թշնամու ցանկացած հավանական ոտնձգությանը պատասխանելու են կտրականապես և խիստ».ասել է Քազեմ Սեդիղին:

Քարոզի մեկ այլ բաժնում, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը սպասվող նախագահական , իսլամական քաղաքային ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրություններին Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը համարել է ազգային հզորության ենթահողը և Իրանի ժողովրդի թշնամիների մոտ սարսափ հարուցող գործոն: «Ընտրություններին ակտիվ մասնակցությունը նշանակում է իսլամական հեղափոխության նպատակների և իսլամական հանրապետության համակարգի հետ հետ Իրանի ժողովրդի վերամիավորման և ուխտի վերանորոգման վկայություն».-հավաստել է Քազեմ Սեդիղին: