ՌԴ-ն Վաշինգտոնին և Փխենյանին ինքնազսպվածության կոչ է արել
ՌԴ նախագահի աշխատակազմի խոսնակը կորեական թերակղզու ներկա ճգնաժամի բախվող կողմերին ինքնազսպվածության կոչ է արել:
France-Presse գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը մամո ասուլիսում, Դմիտրի Պեսկովը զգուշացրել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի կողմից քայլեր անելու հավանականության հետևանքների կապակցությամբ: Պեսկովի ասածով, այդ հավանական քայլերը կարող են թերակղզում հանգեցնել լարվածությունների սրմանը: «Պետք է զերծ մնալ ցանկացած սադրիչ քալից».հավաստել է Պեսկովը:
«Մոսկվան լրջությամբ հետևում է կորեական թերակղզում անցնող իրադարձություններին».-ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի խոսնակը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ-ն կողմ է բոլոր ճգնաժամերի ՝ ներառյալ կորեական թերակղզում բախումների կարգավորման դիվանագիտական լուծումներին:
Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը տարածք է գործուղել իր բանակի նավախումբը : Ըստ աղբյուրի, Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային փորձարկումներ իրականացնել , կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակել: