ԱՄՆ-ն միջուկային ռումբ է փորձարկել
Այն պայմաններում, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածության վրա, ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է, որ այդ երկիրը Նեվադա նահանգում գրավիտային միջուկային նոր ռումբ է փորձարկել:
Համաձայն «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի կայքէջի ուրբաթ օրը կատարած հաղորդման, ԱՄՆ-ի «B61-12» միջուկային ռումբի արձակման հետ կապված փորձարկումների առաջին փուլն ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչության և այդ երկրի բանակի օդուժի միջոցով հաջողությամբ իրականացվել է Լաս Վեգաս քաղաքում:
ԱՄՆ-ի օդուժի «Նելլիս» ավիաբազայում իրականացված փորձարկման ժամանակ գնահատվել են «B61-12» միջուկային ռումբի կիրառությունն ու նաև դրա արձակման համար «Էֆ 16» ռազմական ինքնաթիռների կարողությունը:
Վաշինգտոնն այն պայմաններում է միջուկային փորձարկում իրականացրել, երբ ամերիկացի պաշտոնատարներն ավելի վաղ Փխենյանին սպառնացել էին, որ միջուկային վեցերորդ փորձարկումն իրականացնելու դեպքում ԱՄՆ-ի բանակը Հյուսիսային Կորեայի դեմ հարձակման համար պատրաստ կլինի:
Վաշինգտոնն իր ռազմամոլական ու միջամտողական քաղաքականությունների շրջանակում և Սիրիայի դեմ հրթիռային ոտնձգություն իրականացնելուց և իր ծովուժը Կորեական թերակղզու կողմը գործուղելուց հետո, հինգշաբթի օրն առաջին անգամ Աֆղանստանում նետեց «Բոլոր ռումբերի մայրը» կոչվող աշխարհի ոչ-ատոմային ամենահզոր ռումբը: