Ստեղծվել է սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Ապրիլ 15, 2017 06:05 Asia/Tehran
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են մի սարք, որը կարողանում է մաքուր ջուր ստանալ օդից, հայտնում է Science–ը։
Սարքը կարող է ջուր ստանալ օդի 20 տոկոս եւ բարձր հարաբերական խոնավության պայմաններում, այն աշխատում է արեւի լույսով։ Սարքի հիմքում Բերքլիի Քալիֆորնիական համալսարանում մշակված՝ փոշու աստիճանի մանրացված մետաղաօրգանիկ կարկասային կառուցվածքների գործածումն է։
Օդում պարունակվող ջուրը կապի մեջ է մտնում այդ փոշու մակերեսի հետ, հետո լույսի ազդեցության տակ գոլորշանում ու նստում կոնդենսատորի վրա։ Փորձարկումները ցույց են տալիս, որ օդի 20-30 տոկոս խոնավության պայմաններում սարքն ունակ է 12 ժամում մինչեւ 3 լիտր ջուր հավաքել։
News.am
Պիտակ