Հռոմի պապը հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i59478-Հռոմի_պապը_հանդես_է_եկել_Սիրիայում_բախումներին_վերջ_տալու_կոչով
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով արարողության ժամանակ հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու և այդ երկրում խաղաղություն հաստատելու կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2017 14:44 Asia/Tehran
  • Հռոմի պապը հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու կոչով

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով արարողության ժամանակ հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու և այդ երկրում խաղաղություն հաստատելու կոչով:

Ինչպես հաղորդում է«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կոչ է արել վերջ դնել Սիրիայում  ընթացող բախումներին:

Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ խաղաղություն կհաստատվի Սիրիայում: Նա աղոթել է այդ երկրի ժողովրդի համար:

Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Սիրիայում երկու ավանների բնակիչներին տեղափոխող  ավտոբուսների վրա իրականացված ահաբեկչական հարձակումը: 

Նշենք, որ երեկ երեկոյան Հալեպի արևմտյան «Ալ Ռաշեդին» շրջանում Քաֆարիա և Ալ-Ֆուա ավանների բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ  պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 126  և վիրավորվել 224 մարդ: