Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունը հատել է. Մայք Փենս
https://parstoday.ir/hy/news/world-i59528-Հյուսիսային_Կորեայի_նկատմամբ_ԱՄՆ_ի_համբերությունը_հատել_է._Մայք_Փենս
Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունը հատել է: Այսօր նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 06:23 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունը հատել է. Մայք Փենս

Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունը հատել է: Այսօր նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

«Եղել է ռազմավարական համբերության ժամանակաշրջան, սակայն այն ավարտվել է: Հյուսիսային Կորեայի նկատմամբ հնարավոր են ցանկացած քայլեր, եւ Հյուսիսային Կորեան չպետք է կասկածի ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների վճռականությանը»,-ասել է Փենսը Կորեական թերակզին բաժանող ապառազմականացված գոտի այցելության ժամանակ:

Ներկա պահին Փենսը Հարավային  Կորեայի ղեկավարության հետ քննարկում է հյուսիսկորեական միջուկային եւ հրթիռային ծրագրերը զսպելու հարցը:

armtimes.com