Հյուսիսային Կորեայում ստեղծվել են «հատուկ մարտավարական զորքեր»
Ապրիլ 17, 2017 06:39 Asia/Tehran
Հյուսիսային Կորեան ստեղծում է զինված ուժերի նոր ստորաբաժանում, որը ստացել է «հատուկ մարտավարական զորքեր» անվանումը, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ ապրիլի 15-ին Փհենյանում կայացած ռազմական շքերթի վերաբերյալ թերթերի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Կորեայում հայտնվել է «հատուկ մարտավարական զորքեր» եզրը։
Հարավկորեական վերլուծաբանները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի նոր տեսակի զորքերը իր թվաքանակով հավասար է ռազմաօդային և ռազմածովային ուժերին։
Գործակալությունում ենթադրում են, որ նոր զորամիավորումը ստեղծվել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային դիմագրավելու համար։
armtimes.com
Պիտակ