Հյուսիսային Կորեայում ստեղծվել են «հատուկ մարտավարական զորքեր»
https://parstoday.ir/hy/news/world-i59530-Հյուսիսային_Կորեայում_ստեղծվել_են_հատուկ_մարտավարական_զորքեր
Հյուսիսային Կորեան ստեղծում է զինված ուժերի նոր ստորաբաժանում, որը ստացել է «հատուկ մարտավարական զորքեր» անվանումը, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 06:39 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայում ստեղծվել են «հատուկ մարտավարական զորքեր»

Հյուսիսային Կորեան ստեղծում է զինված ուժերի նոր ստորաբաժանում, որը ստացել է «հատուկ մարտավարական զորքեր» անվանումը, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը։

Հաղորդվում է, որ ապրիլի 15-ին Փհենյանում կայացած ռազմական շքերթի վերաբերյալ թերթերի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Կորեայում հայտնվել է «հատուկ մարտավարական զորքեր» եզրը։

Հարավկորեական վերլուծաբանները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի նոր տեսակի զորքերը իր թվաքանակով հավասար է ռազմաօդային և ռազմածովային ուժերին։

Գործակալությունում ենթադրում են, որ նոր զորամիավորումը ստեղծվել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային դիմագրավելու համար։

armtimes.com