Դոնալդ Թրամփը քննադատել է Բարաք Օբամային
https://parstoday.ir/hy/news/world-i59594-Դոնալդ_Թրամփը_քննադատել_է_Բարաք_Օբամային
ԱՄՆ նախագահը քննադատել է այդ երկրի նախկին վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 03:07 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը քննադատել է Բարաք Օբամային

ԱՄՆ նախագահը քննադատել է այդ երկրի նախկին վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը գրառում կատարելով հայտարարել է, որ իր նախագահության առաջին 90 օրերը բացահայտեցին անցած ութ տարիների արտաքին քաղաքականության ընդհանուր ձախողումը:

Քննադատելով նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը, Թրամփն անդրադարձել է միջուկային հրթիռ արձակելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի վճռականությանը:

 Դոնալդ Թրամփը նշել է. «Կեղծ ԶԼՄ-երի աշխատանքն ընտրություններից հետո  վատացել է: Բոլոր լրատվական թեմաները ամենավատ կերպով աղավաղվում են: Պետք է նրանց պարտադրենք, որ հավատարիմ մնան ճշմարտությանը»:

Իր պաշտոնավարության շրջանն սկսելուց հետո Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն ու նաև Օբամային:

Հյուսիսային Կորեան քննադատելով ամերիկացի զորայինների տարածաշրջան գործուղվելը հայտարարել է. «Վաշինգտոնը նման քայլերով վտանգել է Կորեական թերակղզու խաղաղությունն ու անվտանգությունը»:

Փխենյանը նաև ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները  շարունակում են Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքները, այդ երկիրն իր հերթին կընդլայնի իր ռազմական և կանխարգելիչ հարձակման անցնելու կարողությունը: