Իմացե՛ք Ձեր տեղը. Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին
https://parstoday.ir/hy/news/world-i59608-Իմացե_ք_Ձեր_տեղը._Էրդողանը_ԵԱՀԿ_դիտորդներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին, որում նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի անցել միջազգային չափորոշիչներին համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 07:25 Asia/Tehran
  • Իմացե՛ք Ձեր տեղը. Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին, որում նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի անցել միջազգային չափորոշիչներին համապատասխան:

«Ձեր տեղն իմացե՛ք: Մենք չենք լսելու և չենք դիտարկելու քաղաքականապես մոտիվացված զեկույցները, որոնք դուք պատրաստում եք», - հայտարարել է էրդողանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին մասնակիցների 51.4 տոկոսը կողմ է քվեարկել կառավարման նախագահական ձևի անցմանը, որը շատերը դիտարկում են որպես էրդողանի միանձնյա իշխանության լեգիտիմացում:

armedia.am/