Հազարավոր թուրքեր Ստամբուլում դուրս են եկել բողոքի ակցիայի
Ապրիլ 18, 2017 07:44 Asia/Tehran
Ստամբուլում սահմանադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր թուրքեր դուրս են եկել փողոցներ բողոքի ակցիայի: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, բողոքի ակցիայի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայացավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որը նախատեսում էր նախագահական կառավարման ձևի անցում: Նախնական տվյալներով փոփոխությունների կողմնակիցներին հաջողվեց հաղթել շատ փոքր առավելությամբ՝ նրանք ստացան ձայների 51.4 տոկոս:
armedia.am/
Պիտակ