Ֆրանսիան դեմ է Թուրքիայում մահապատժի վերականգնման թեմայով հանրաքվեի անցկացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i59628-Ֆրանսիան_դեմ_է_Թուրքիայում_մահապատժի_վերականգնման_թեմայով_հանրաքվեի_անցկացմանը
Ֆրանսիան դեմ է Թուրքիայում մահապատժի վերականգնման թեմայով հանրաքվեի անցկացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 08:59 Asia/Tehran
  • Ֆրանսիան դեմ է Թուրքիայում մահապատժի վերականգնման թեմայով հանրաքվեի անցկացմանը

Ֆրանսիան դեմ է Թուրքիայում մահապատժի վերականգնման թեմայով հանրաքվեի անցկացմանը:

Ֆրանս Պրես-ի հաղորդման համաձայն, հաղորդագրություն տարածելով Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայում մահապատժի վերականգնման թեմայով հանրաքվեի անցկացումը կխզի կապը եվրոպական արժեքների հետ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Թուրքիան խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու մասին Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի արդյունքները վկայում են, որ բարեփոխումների շուրջ մեծ տարաձայնություններ կան Թուրքիայի հասարակությունում:

Թուրքիայում անցկացված հանրաքվեում հաղթանակելուց հետո, նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացել է մահապատիճը վերականգնելու թեմայով հանրաքվե անցկացնել:

2004 թ. Թուրքիան դադարեցրեց մահապատժի իրագործումը, որը Եվրամիությանն անդամակցելու նախապայամններից էր, սակայն անցյալ ամռանը տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո, այդ երկիրը մտադիր է վերականգնել այդ օրենքը:

Այս բոլորն այն դեպքում, երբ ավելի վաղ Եվրոպական խորհուրդը Թուրքիային զգուշացրել էր մահապատիժը վերականգնելու կապակցությամբ և հայտարարել էր, որ այդ օրենքը իրագործողը չի կարող Եվրամիության անդամ լինել:1999 թ. դեկտեմբերից, Թուրքիան պաշտոնապես դիմել է Եվրամիությանն անդամակցելու համար: