Մահապատժի վերականգնումը կլինի Թուրքիայի եվրոպական երազանքի վերջը. Գերմանիայի ԱԳ նախարար
Ապրիլ 18, 2017 11:45 Asia/Tehran
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը», հաղորդում է Deutsche Welle-ն:
Գաբրիելն ընդգծել է, որ հենց Թուրքիայի շահերից է բխում Եվրամիությունից շատ չհեռանալը: «Մոտ ժամանակներս Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ որևէ որոշում օրակարգում չի լինելու»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` ընդգծելով, որ Թուրքիան է որոշելու, թե որ ուղղությամբ շարունակի գնալ:
1in.am
Պիտակ