Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Բաշար Ասադին
https://parstoday.ir/hy/news/world-i59660-Կիմ_Չեն_Ընը_համերաշխություն_է_հայտնել_Բաշար_Ասադին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում, հայտնում է lenta.ru-ն: Նա ընդգծել է նաեւ, որ պատրաստ է «բարեկամ կառավարությանն ու ժողովրդին» աջակցություն ցուցաբերել արդարության հասնելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 14:07 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Բաշար Ասադին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում, հայտնում է lenta.ru-ն: Նա ընդգծել է նաեւ, որ պատրաստ է «բարեկամ կառավարությանն ու ժողովրդին» աջակցություն ցուցաբերել արդարության հասնելու գործում:

Այդ մասին նշվում է կորեացի առաջնորդի շնորհավորական հեռագրում, որն ուղարկվել է Բաշար Ասադին Սիրիայի անկախության 71-ամյակի կապակցությամբ:

Իր ուղերձում  Կիմ Չեն Ընը դատապարտել է ԱՄՆ-ի զինուժի կողմից սիրիական Շայրաթ ավիաբազային հասցված հրթիռային հարվածները: Նրա խոսքերով, դա «ագրեսիայի փաստ է եւ ռազմական հանցագործություն»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցանկություն էին հայտնել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ եվրոպական եւ ամերիկյան պատժամիջոցներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով:

Վերջին օրերին զգալիորեն սրվել է իրավիճակը Կորեական թերակղզում: Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկում իրականացրեց, որի ընթացքում ԱՄՆ-ը տարածաշրջանում կենտրոնացրեց զինուժի հարվածային ստորաբաժանում «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ:  Ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են հարվածներ հասցնել հյուսիսկորեական ռազմական օբյեկտներին, եթե Փխենյանը նոր միջուկային փորձարկում իրականացնի:

Աղբյուր՝ lenta.ru