Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պահանջել է չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պաշտոնական դիմում ներկայացնելով այդ երկրի ընտրությունների գերագույն խորհրդին և թվելով թույլ տրված խախտումները, պահանջել է չեղյալ հայտարարել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Կիրակի երեկոյան Թուրքիայի սահմանադրական բարեփոխման հանրաքվեի 167 հազար 140 ընտրատեղամասերի ձայների հաշվարկման արդյունքում պարզվեց, որ Թուրքիայի ժողովրդի կեսից մի փոքր ավելին կողմ է իշխանական համակարգը խորհրդարանականից հանրապետականի փոխելու նպատակով Սահմանադրության 18 հոդվածների փոփոխությանը:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի տեղակալ Արդալ Աք Սունգերը երեքշաբթի օրը հայտարարել է. «57 հազար ընտրատեղամասերից 10 հազար 900-ում խախտում է արձանագրվել»:
Թուրքիայի «Վաթան» կուսակցությունը հայտարարել է, որ արդյունքների հայտարարման ժամանակ թույլ տրված օրենքի խախտման հարցով հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու դիմում է ներկայացնելու Թուրքիայի ընտրությունների գերագույն խորհրդին:
Պաշտոնական Թուրքիան երեկ մերժեց հավանական ընտրախախտումների շուրջ հետաքննություն իրականացնելու ԵՄ-ի դիմումը:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի կառավարության Եվրոպայի հարցերով նախարար Օմար Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նման հայտարարությունների հիմքում ընկած են ենթադրությունները և ԵՄ-ի կողմից նման հայտարարություն անընդունելի է համարվում:
Նա ԵՄ-ին կոչ արեց հարգել Թուրքիայում ժողովրդավարական գործընթացները: