Հյուսիսային Կորեան Սիրիա չէ. Փխենյանը նախազգուշացնում է Թրամփի վարչակազմին
https://parstoday.ir/hy/news/world-i59726-Հյուսիսային_Կորեան_Սիրիա_չէ._Փխենյանը_նախազգուշացնում_է_Թրամփի_վարչակազմին
Փխենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին գրել է «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 08:59 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան Սիրիա չէ. Փխենյանը նախազգուշացնում է Թրամփի վարչակազմին

Փխենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին գրել է «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը:

«Փխենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ և ձգտում են Հյուսիսային Կորեային զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից և կենսական իրավունքներից»,- ընդգծում Է թերթը:

Միացյալ Նահանգները, նշում Է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ Է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ, և զերծ մնալ անխոհեմ ծրագրեր կազմելուց»:

Թերթը նախազգուշացնում Է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»:

1in.am