Թուրքական ընդդիմությունը կբողոքարկի
https://parstoday.ir/hy/news/world-i59748-Թուրքական_ընդդիմությունը_կբողոքարկի
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը կբողոքարկի կիրակի օրը անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները պահանջելով չեղյալ հայտարարել դրանք: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 12:36 Asia/Tehran
  • Թուրքական ընդդիմությունը կբողոքարկի

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը կբողոքարկի կիրակի օրը անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները պահանջելով չեղյալ հայտարարել դրանք: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ընդդիմությունը բողոքարկման փաթեթն է սկսել պատրաստել` Սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Նշվում է նաեւ, որ թուրք ընդդիմադիրները մտադիր են բողոքը հասցնել նաեւ ՄԻԵԴ: Նշենք նաեւ, որ մինչ իրավական գործընթացի մեկնարկը Թուրքիայի տարբեր քաղաքներում թուրքական ընդդիմությունը անցկացնում է բողոքի տարբեր ակցիաներ:

hraparak.am