Թուրքական ընդդիմությունը կբողոքարկի
Ապրիլ 19, 2017 12:36 Asia/Tehran
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը կբողոքարկի կիրակի օրը անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները պահանջելով չեղյալ հայտարարել դրանք: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ընդդիմությունը բողոքարկման փաթեթն է սկսել պատրաստել` Սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Նշվում է նաեւ, որ թուրք ընդդիմադիրները մտադիր են բողոքը հասցնել նաեւ ՄԻԵԴ: Նշենք նաեւ, որ մինչ իրավական գործընթացի մեկնարկը Թուրքիայի տարբեր քաղաքներում թուրքական ընդդիմությունը անցկացնում է բողոքի տարբեր ակցիաներ:
Պիտակ