Գերմանիայի կառավարական կուսակցությունները սպառնացել են Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i59806-Գերմանիայի_կառավարական_կուսակցությունները_սպառնացել_են_Թուրքիային
Գերմանիայի կառավարական կուսակցությունները Թուրքիային սպառնացել են, որ կհեռացնեն Եվրախորհրդարանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 07:25 Asia/Tehran
  • Գերմանիայի կառավարական կուսակցությունները սպառնացել են Թուրքիային

Գերմանիայի կառավարական կուսակցությունները Թուրքիային սպառնացել են, որ կհեռացնեն Եվրախորհրդարանից:

Գերմանական «Դի Վելտ» օրաթերթի հաղորդմամբ, Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական» և «Քրիստոնյա դեմոկրատական» կուսակցությունները Թուրքիային սպառնացել են, որ այդ երկրում սահմանադրական բարեփոխումների քննարկման հանրաքվեից հետո մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան պետք է հեռացվել Եվրախորհրդարանից:

Ըստ այդ հաղորդման,  հանրաքվեում տարած հաղթանակից հետո Թուրքիայի նախագահը մտադիր է այդ երկրում վերականգնել մահապատժի գործադրումը:

ԵԽԽՎ-ում ժողովուրդ կուսակցության ֆրակցիայի անդամ Ալիկ Ֆիշերը հավաստել է.«Մահապատիժը չի համապատասխանում այս խորհրդի սկզբունքներին»:

«Թուրքիայի ապագա բռնատիրական սահմանադրությունը հարցականի տակ կդնի Եվրախորհրդարանի սահմանադրական ստանդարտները». ասել է նա:

Թուրքիայում Սահմանադրական փոփոխություններ քննարկման մասին հանրաքվեն ացնկացվել է կիրակի ապրիլի 16-ին: Արդյունքների համաձայն` շահելով քվեների 51.4 տոկոսը, հաղթել են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները: