Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i59888-Եվրախորհրդարանի_ղեկավարը_հայտնել_է_brexit_ի_չեղարկման_հնարավորության_մասին
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է տալ հետադարձ ընթացք, եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 06:44 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է տալ հետադարձ ընթացք, եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն։

«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա հետ կանչել (Հոդված 50-ը), ընթացակարգը շատ պարզ կլինի: Եթե Մեծ Բրիտանիան ցանկացա մնալ, դա կլինի ի օգուտ բոլորի։ Ես շատ ուրախ կլինեմ»,-Guardian-ի հետ հարցազրույցում ասել է պաշտոնյան։

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին՝ հունիսի 8-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեյը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև 2020 թվականը ընտրություններ չեն լինի, բացատրել էր դիրքորոշման փոփոխումը Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ առաջիկա բանակցությունների լույսի ներքո երկրի համախմբման անհրաժեշտությամբ։

Armradio.am