Ինչ կարելի է գնել 1 դոլարով տարբեր երկրներում
https://parstoday.ir/hy/news/world-i59982-Ինչ_կարելի_է_գնել_1_դոլարով_տարբեր_երկրներում
Շատերն են մտածում, որ 1 դոլարի դիմաց դժվար թե հնարավոր լինի որևէ արժեքավոր կամ պիտանի բան գնել, սակայն որոշ երկրներում այդ գումարից կարելի է բավականին լուրջ իրեր ձեռք բերել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 09:57 Asia/Tehran
  • Ինչ կարելի է գնել 1 դոլարով տարբեր երկրներում

Շատերն են մտածում, որ 1 դոլարի դիմաց դժվար թե հնարավոր լինի որևէ արժեքավոր կամ պիտանի բան գնել, սակայն որոշ երկրներում այդ գումարից կարելի է բավականին լուրջ իրեր ձեռք բերել:

Այս մասին գրում է AdMe.ru-ն և օրինակներ բերում աշխարհի տարբեր անկյուններից:

Իտալիայում 1 դոլարից փոքր ինչ ավելի վճարելով, այսինքն` 1 եվրոյի դիմաց կարելի է ամբողջ տուն առնել այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Լիգուրիան, Սիցիլիան, Աբրուցիոն: Իշխանությունները նման ցածր գին են սահմանում տների համար, որպեսզի կարգավորեն քիչ բնակեցված քաղաքների և գյուղերի խնդիրը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկ դոլլարով կարելի է մեկ շիշ խմելու ջուր գնել խանութից, բայց ոչ սրճարանից:

Վիետնամում 1 դոլարով կարելի է գնել ծղոտե գլխարկ կամ կոբրայի թույնից պատրաստված բուժական քսուք գնել կամ 4 ժամ բոուլինգ խաղալ:

Բրյուսելի ոչ կենտրոնական մասում կարելի է 1 դոլարով կես բաժին բելգիական վաֆլիներ գնել:

Կամբոջայում  մեկ դոլարով կարելի է 2 մաքրած մանգո գնել կամ խտացրած կաթով մրգային աղցան և 2 բաժին տապակած բանան:

Ճապոնիաի  Տոկիոյի սուպերմարկետներում 1 դոլարով կարելի է մեկ տուփ արագ պատրաստվող լափշա ձեռք բերել։

Վենեսուելաի Մայրաքաղաք Կարակասում կամ ցանկացած այլ քաղաքում կարելի է մեկ դոլարի դիմաց բենզինով լիցքավորել մեքենայի բաքը կամ 4 տոմս ձեռք բերել հասարակական տրանսպորտից օգտվելու համար:

Հնդկաստանի Գոա հանրահայտ առողջարանային քաղաքում փողոցային առևտրականներից կարելի է ավանդական հնդկական ուտեստ գնել, որը բաղկացած է բրնձից, բանջարեղենից, կաթից, տարատեսակ սոուսներից ու համեմունքներից:

Tert.am