Ռուսաստանում սպանվել է երկու ահաբեկիչ
https://parstoday.ir/hy/news/world-i60012-Ռուսաստանում_սպանվել_է_երկու_ահաբեկիչ
Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն տեղեկացրել է երկրի հարավում երկու ահաբեկիչների սպանվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 14:58 Asia/Tehran
  • Ռուսաստանում սպանվել է երկու ահաբեկիչ

Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն տեղեկացրել է երկրի հարավում երկու ահաբեկիչների սպանվելու մասին:

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Ստավրոպոլ քաղաքում իրականացված օպերացիայի արդյունքում սպանվել են երկու ահաբեկիչներ, որոնցից մեկը եղել է ԻԼԻՊ-ի անդամ:

Ահաբեկիչները նպատակ ունեին գործել խաղաղ բնակիչների և կրոնական դեմքերի դեմ:

Ըստ աղբյուրի՝ քաղաքում կրակոցներ արձակելուց հետո ահաբեկիչները փորձել են փախչել, սակայն ռուս բանակայինները ոչնչացրել են նրանց մեքենան:

Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում ՝ այդ թվում Սանկտ Պետերբուրգում և Ռոստովում մի քանի ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել: