Իրենց որդիներին կորցրած թուրք մայրերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/world-i60060-Իրենց_որդիներին_կորցրած_թուրք_մայրերը_հարգել_են_Հայոց_ցեղասպանության_զոհերի_հիշատակը
Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում ապրիլի 22–ին «Շաբաթ օրվա մայրերը» հարգել են 1915–ի Ցեղասպանության ժամանակ զոհ գնացած մտավորականների հիշատակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 10:32 Asia/Tehran
  • Իրենց որդիներին կորցրած թուրք մայրերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում ապրիլի 22–ին «Շաբաթ օրվա մայրերը» հարգել են 1915–ի Ցեղասպանության ժամանակ զոհ գնացած մտավորականների հիշատակը։

Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Evrensel–ին Գալաթասարայի հրապարակում հավաքված  «Շաբաթ օրվա մայրերը»  ձեռքներին պահել են 1915–ին կոտորված հայ մտավորականների ու իրենց կորցրած որդիների նկարները՝ դատապարտելով կոտորածները։

1980-ին Թուրքիայում տեղի ունեցած  հեղաշրջումից հետո ավելի քան 2000 մարդ է անհետ կորել: Նմանատիպ դեպքերն իրենց գագաթնակետին են հասել 1990-ական թվականներին` Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական անվտանգության ուժերի միջև երեք տասնամյակ ընթացող  հակամարտության ամենից լարված ժամանակահատվածում: Ներկայումս անհետ կորածների հարցով հետաքննությունները դադարեցված են և ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում նրանց մասին: Ժամանակ առ ժամանակ մահացածների դիեր են հայտնաբերվում:

Նշենք, որ իրենց հարազատներին անհայտ հանգամանքներում կորցրած մայրերը 1995–ի մայիսի 27–ից  պարբերաբար շաբաթ օրերը ակցիաներ են իրականացնում Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանության գործում մեղավորներին։

 armedia.am/