Բելառուսի զինվորականները սպառնացել են Լիտվային
https://parstoday.ir/hy/news/world-i60112-Բելառուսի_զինվորականները_սպառնացել_են_Լիտվային
Մինսկից Լիտվային նախազգուշացրել են, որ զինվորականները պատրաստ են ուժ կիրառել օդային սահմանի կրկնակի խախտումների դեպքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 18:07 Asia/Tehran
  • Բելառուսի զինվորականները սպառնացել են Լիտվային

Մինսկից Լիտվային նախազգուշացրել են, որ զինվորականները պատրաստ են ուժ կիրառել օդային սահմանի կրկնակի խախտումների դեպքում։

Այս մասին հայտնել է Բելառուսի ՌՕՈՒ ու ՀՕՊ զորքերի հրամանատար Օլեգ Դվիգալեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Զինծառայողը նշել է, որ ապրիլի 19-ին Լիտվայի քաղաքացիական օդանավը մտել է բելառուսական օդային տարածք «կառուցվող ատոմակայանի մոտ»։ «Մենք Բելառուսի օրենսդրության ու միջազգային նորմերի համաձայն չենք ձեռնարկել ուժային միջոցառումներ տվյալ օդանավի նկատմամբ»,- ասել է նա։

Դվիգալեւը շեշտել է Լիտվայի հետ բարիդրացիական հարաբերությունները, բայցեւայնպես հավելել է, որ Վիլնուսում պետք է հասկանան համաձայնագրերի իրականացման կարեւորությունը։ «Ուզում ենք հավատալ, որ դա օդաչուի պատահական սխալն է եղել, այլ ոչ թե հատուկ ծրագրված ակցիա, ու հույս ունեմ, որ Լիտվան կհաստատի դա»,- հավելել է հրամանատարը։

Բելառուսի զինվորականները պնդում են, որ չեն եղել որեւէ հանգամանքներ, որոնք կարող էին արդարացնել խախտումը։

ՊՆ-ի տվյալներով Վիլնուսը տեղեկացված է եղել թեթեւաշարժիչ օդանավի մասին, որը սահմանի կողմն էր ուղեւորվում։ Սակայն այն շարունակել է թռիչքը, ութ կմ մտել բելառուսական օդային տարածք, միայն դրանից հետո շրջվել հետ։

Ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Բելառուսի ԱԳՆ են կանչել Լիտվայի դեսպան Անդրյուս Պուլոկասին։ Նրան բողոքի նոտա են հանձնել։ Դրանում ասվում է, որ բելառուսական կողմը ակնկալում է բացատրություններ։

News.am