Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1876–1923 թվականներին. թուրք պատմաբան
https://parstoday.ir/hy/news/world-i60260-Հայոց_ցեղասպանությունը_տեղի_է_ունեցել_1876_1923_թվականներին._թուրք_պատմաբան
Թուրք պատմաբան ու սյունակագիր Թամեր Չիլինգիրը Հայոց ցեղասպանության հետ կապված ընդարձակ հոդված է հրապարակել, որում պատմական անդրադարձ է կատարել 1876–ից 1923–ը ընկած ժամանակահատվածները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 13:26 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1876–1923 թվականներին. թուրք պատմաբան

Թուրք պատմաբան ու սյունակագիր Թամեր Չիլինգիրը Հայոց ցեղասպանության հետ կապված ընդարձակ հոդված է հրապարակել, որում պատմական անդրադարձ է կատարել 1876–ից 1923–ը ընկած ժամանակահատվածները։

Թամեր Չիլինգիրը նշել է, թե Հայոց ցեղասպանությունը մի ցեղասպանություն չէ, որ տեղի ունեցավ հենց 1915–ի ապրիլի 24–ին։ «1876–ից մինչեւ 1923 թվականները Օսմանյան կայսրության քաղաքացի հանդիսացող 4,5 մլն քրիստոնյա սպանվեցին, հազարավորներն էլ տեղահանվեցին»,–գրել է նա։

Իր հրապարակման մեջ թուրք պատմաբանը հիշատակել է 1876–ին Օսմանյան կայսրության նոր Սահմանադրությունից հետո տեղի ունեցած զարգացումները, 1894–1896 համիդյան ջարդերը, երիտթուրքերի հեղաշրջումը, 1909–ի Ադանայի ջարդերն ու 1915–ին սկսված հիմնական կոտորածները։

news.am/