Եվրոպական երկրները շարունակում են զենք տրամադրել ահաբեկիչներին
(last modified Tue, 25 Apr 2017 14:12:11 GMT )
Ապրիլ 25, 2017 18:42 Asia/Tehran
  • Եվրոպական երկրները շարունակում են զենք տրամադրել ահաբեկիչներին

Բուլղարական մի օրաթերթ քողազերծել է այդ երկրից շարունակական ռեժիմով Սիրիայի ահաբեկիչներին զենքի առաքման փաստը:

Շաբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, բուլղարական «Թրուդ» օրաթերը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ Պարսից Ծոցի ափամերձ արաբական երկրներինց մեկը Բուլղարիայից մշտապես զենք է գնում և առաքում Սիրիայում գործող ահաբեկիչներին:

Հեռաքննության արդյունքների մեջ ասված է.«Բուլղարիայի Բուրգասի նավահանգստից «Մարիան Դանիք» նավը երկու ամիսը մեկ բուլղարական արտադրության զենք է տանում դեպի Միջին Արևելքի երկրներից մեկը»:

Այս բացահայտումը կատարվել է այն բանից հետո, երբ «Թրուդ» օրաթերթի լրագրողները 2016թ. դեկտեմբերին մեծ քանակությամբ բոլղարական զենք են գտել Հալեպի արևելյան շրջանում ահաբեկիչներին պատկանող զինապահեստում:

Վերջին տարիների ընթացքում արևմտյան ԶԼՄ-ները բազմաթի զեկույցների են տարածել ԱՄՆ-ի ու Արևմոտքի կողմից Սիրիայի ահաբեկիչներին ցուցաբերվող սպառազինական աջակցության մասին: