Մոտ ժամանակներում ԵՄ-ին միանալու հարցով Թուրքիայում հանրաքվե կանցկացվի
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը շուտով ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեքշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԵՄ-ն պիտի հստակեցնի Թուրքիայի կապակցությամբ իր մոտեցումները ու նաև ծանոթանա Անկարայի տեսակետներին»:
Բինալի Յըլդըրըմը նշել է, որ ԵՄ-ից Թուրքիայի պահանջները հստակ են և այդ միությանը կոչ է արել հստակեցնել Թուրքիայի անդամակցության կամ այդ կապակցությամբ դիմումը չեղարկելու ուղղությամբ իր դիրքորոշումը:
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև այդ երկրի անունը քաղաքական վերահսկման ցուցակ վերադարձնելու կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին որոշմանը և դա քաղաքական քայլ է համարել:
Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության միջոցով մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության դեմ հալածանքների կապակցությամբ մտահոգության պատճառով ԵԽԽՎ-ն 2004 թվականից հետո վերահսկում է Թուրքիայում քաղաքական գործընթացները:
ԵԽԽՎ-ն, որին անդամակցում է նաև Թուրքիան, երեքշաբթի օրը գումարած նիստում 113 կողմ և 45 դեմ ձայներով Անկարայի անունն ավելացրեց քաղաքական վերահսկողության ենթարկվող երկրների ցանկին: Այս որոշումը լուրջ ազդեցություն է գործելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների վրա: