Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
https://parstoday.ir/hy/news/world-i60382-Թուրքիայի_քեմալական_կուսակցությունը_պատրաստվում_է_դիմել_ՄԻԵԴ
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 15:21 Asia/Tehran
  • Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը, այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:

«Առաջիկա ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում կներկայացնենք»,- ասել է խոսնակը:

Ավելի վաղ կուսակցությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել էր բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն, մերժել էր դիմումը: Կուսակցությունը հայտնել էր սահմանադրական դատարան, ապա նաև ՄԻԵԴ դիմելու որոշման մասին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

orer.am/