Սիոնիստական ռեժիմն անկարող է դիմակայել լայնամասշտաբ կիբեր հարձակումներին
Սիոնիստական ռեժիմի լրատվական աղբյուրները հայտարարել են, որ այդ երկրի ավելի քան 120 ինտերնետային կայքեր մեծ կիբեր հարձակման թիրախում են հայտնվել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 10-րդ կայանը չորեքշաբթի օրը հայտարարել է. «Իսրայելի որոշ նախարարությունների ինտերնետային կայքէջերը հայտնվել են ապրիլի 19-ից 23-ի կտրվածքում իրականացված կիբեր հարձակման թիրախում»:
Համաձայն այս հաղորդման «OilRig» կոչվող հաքերային խումբը կարողացել է կոտրել «Բեն Գորիոն» և «Աըթեր-ալ-Սաբը» համալսարանների պատասխանատուների էլեկտրոնային հասցեները:
Սիոնիստական կառույցների դեմ կիբեր հարձակումն առաջին անգամ իրականացվեց 2013 թվականին:
Սա ի տես այն բանի, որ սիոնիստները հայտարարում են, թե կիբեր անվտանգության բնագավառում ԱՄՆ-ից հետո զբաղեցնում են երկրորդ տեղը և այդ բնագավառում աշխատում են սիոնիստական 173 ընկերություններ, սակայն այդ ռեժիմի դեմ հաքերային իրարահաջորդ հարձակումները հարցականի տակ են տարել այս հայտարարության իրավացիությունը: Սիոնիստական ռեժիմում կիբեր անվտանգության բնագավառում ակտիվ ընկերությունների թիվը հասնում է 430-ի: