Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ավելի քան 9000 ոստիկաններ
https://parstoday.ir/hy/news/world-i60394-Թուրքիայում_աշխատանքից_հեռացվել_են_ավելի_քան_9000_ոստիկաններ
Թուրքիայում անցած հուլիսի ձախողած հեղաշրջման հետ Ֆաթոլլահ Գյուլենի առնչության շուրջ հետաքննության շրջանակում, այդ երկրի ոստիկանության ուժերի 9103 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 03:09 Asia/Tehran
  • Թուրքիայում աշխատանքից հեռացվել են  ավելի քան 9000 ոստիկաններ

Թուրքիայում անցած հուլիսի ձախողած հեղաշրջման հետ Ֆաթոլլահ Գյուլենի առնչության շուրջ հետաքննության շրջանակում, այդ երկրի ոստիկանության ուժերի 9103 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ԶԼՄ-ները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ անցած տարվա հեղաշրջումից հետո այդ երկրում բերման է ենթարկվել 40 հազար մարդ:

Համաձայն այս հաղորդման, Թուրքիայի պետության 120 հազար աշխատակիցներ, այդ թվում բանակի զորայիններ, ոստիկանության ուժերի աշխատակիցներ, ուսուցիչներ ու հանրային ծառայության բաժնի աշխատողներ Գյուլենի խմբի հետ առնչության մեղադրանքով աշխատանքից հեռացվել են:

Ի դեպ չորեքշաբթի օրը ոստիկանության ուժերի կողմից Թուրքիայի 72 նահանգներում իրականացված գործողության ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1000 մարդ:

Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթի նախկին խմբագրի ընդգծմամբ, Թուրքիան գնալով բանտի է վերածվում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  Ջոն Դունդարը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումը միջոց է ծառայեցրել ամրապնդելու իր իշխանության հիմքերը: