Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ավելի քան 9000 ոստիկաններ
Թուրքիայում անցած հուլիսի ձախողած հեղաշրջման հետ Ֆաթոլլահ Գյուլենի առնչության շուրջ հետաքննության շրջանակում, այդ երկրի ոստիկանության ուժերի 9103 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ԶԼՄ-ները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ անցած տարվա հեղաշրջումից հետո այդ երկրում բերման է ենթարկվել 40 հազար մարդ:
Համաձայն այս հաղորդման, Թուրքիայի պետության 120 հազար աշխատակիցներ, այդ թվում բանակի զորայիններ, ոստիկանության ուժերի աշխատակիցներ, ուսուցիչներ ու հանրային ծառայության բաժնի աշխատողներ Գյուլենի խմբի հետ առնչության մեղադրանքով աշխատանքից հեռացվել են:
Ի դեպ չորեքշաբթի օրը ոստիկանության ուժերի կողմից Թուրքիայի 72 նահանգներում իրականացված գործողության ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1000 մարդ:
Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթի նախկին խմբագրի ընդգծմամբ, Թուրքիան գնալով բանտի է վերածվում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ջոն Դունդարը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումը միջոց է ծառայեցրել ամրապնդելու իր իշխանության հիմքերը: