ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Թուրքիային
Ապրիլ 27, 2017 13:21 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Թուրքիային` այդ երկրում զանգվածային ձերբակալությունների կապակցությամբ:
«Ֆրանս պրես»-ի հաղորդման համաձայն՝ Յենս Ստոլտենբերգն ընդգծել է.-«Թուրքիան պետք է հարգի օրենքի գերակայությունը»:
«Թուրքիան իրավունք ունի պաշտպանել երկիրը և պետական հեղաշրջում կազմակերպող գործակալներին դատական պատասխանատվության ենթարկել: Սակայն այդ գործը պետք է արվի միջազգային օրենքների շրջանակում».-հավելել է Ստոլտենբերգը:
Պիտակ