Կոլորադոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i60468-Կոլորադոն_ճանաչել_է_Հայոց_ցեղասպանությունը
ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 16:18 Asia/Tehran
  • Կոլորադոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել:

Ըստ բանաձևի՝ Կոլորադոյում ապրիլի 26-ն այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է լինելու:

Բանաձևում նշվում է. «Մենք աջակցություն ենք հայտնում Հայաստանի և հարևան երկրների միջև կառուցողական և կայուն հարաբերություններին՝ հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների գիտակցման վրա»:

Կարդացեք նաև՝ Չեխիայի նախագահը չի վերանայի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում

Կոլորադոն նահանգ է ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 270 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Դենվեր։ ԱՄՆ նահանգների մեջ Կոլորադոն տարածքով 8-րդն է, իսկ բնակչությամբ 22-րդը։

Panarmenian.net