Մերկել. Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները լավ վիճակում չեն
https://parstoday.ir/hy/news/world-i60474-Մերկել._Եվրոպայի_հետ_Թուրքիայի_հարաբերությունները_լավ_վիճակում_չեն
Գերմանիայի կանցլերը հինգշաբթի օրն ասել է. «Թուրքիայի վերջին զարգացումների արդյունքում, Գերմանիայի ու Եվրոպայի հետ Անկարայի հարաբերությունները լավ պայմաններում չեն գտնվում »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 02:20 Asia/Tehran
  • Մերկել. Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները լավ վիճակում չեն

Գերմանիայի կանցլերը հինգշաբթի օրն ասել է. «Թուրքիայի վերջին զարգացումների արդյունքում, Գերմանիայի ու Եվրոպայի հետ Անկարայի հարաբերությունները լավ պայմաններում չեն գտնվում »:

«Ֆրանս 24» հեռուստակայանի հաղորդման համաձայն` Անգելա Մերկելը հինգշաբթի օրն այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում նշել է, որ Թուրքիայում գերմանացի լրագրողի կալանավորումը և այդ երկրի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ տիրող քարոզչական անհավասար պայմանները Թուրքիայի հետ Գերմանիայի և եվրոպական երկրների տարաձայնությունների սրման պատճառներից են:

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ միմյանց թիկունք դարձնելը չի բխում ոչ Թուրքիայի և ոչ էլ ԵՄ-ի շահերից: Նա Անկարային կոչ է արել հարգել այդ երկրի  ժողովրդի իրավունքները:

Մերկելը թուրք պաշտոնատարների հետ բանակցությունների վերսկսման հույս է հայտնել, նշելով, որ առաջիկա շաբաթ օրը նախատեսված ԵՄ-ի անդամ երկրների գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի կապակցությամբ այս տարածաշրջանի ապագա քաղաքականությունը:

Անկարայի ու Բեռլինի միջև տարաձայնությունը սրվեց Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախորդած քարոզարշավի ընթացքում:

Եվրոպական շատ երկրներ դեմ գնալով այս հանրաքվեին դա ժողովրդավարության ճամբին արգելք էին համարել: