Չինաստանն ու Եվրոպան մտադիր են Լուսնի վրա գյուղ կառուցել
https://parstoday.ir/hy/news/world-i60482-Չինաստանն_ու_Եվրոպան_մտադիր_են_Լուսնի_վրա_գյուղ_կառուցել
Չինաստանը Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ միասին մտադիր է Լուսնի վրա բնակելի բազա կառուցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 06:01 Asia/Tehran
  • Չինաստանն ու Եվրոպան մտադիր են Լուսնի վրա գյուղ կառուցել

Չինաստանը Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ միասին մտադիր է Լուսնի վրա բնակելի բազա կառուցել։

Այս թեմայով արդեն սկսված բանակցությունների մասին չինական լրատվամիջոցներին հայտնել է Չինական ազգային տիեզերական վարչության գլխավոր քարտուղար Տյան Յուլունը, հայտնում է BBC-ն։

«Չինացիները արդեն իրականացնում են արտակարգ հավակնոտ տիեզերական ծրագիրր,- հայտնել է ESA–ի ներկայացուցիչ Փոլ Հվիսթենդալը,- Տիեզերական հետազոտությունները փոխվել են անցած դարի 60-ականներից ու մենք սկսում ենք հասկանալ միջազգային համագործակցության անհրաժեշտությոնը»

ESA-ի գլխավոր տնօրեն Յոգան Դիտրիխ Վյորները «Լուսնային գյուղը» անվանել է պոտենցիալ բազա դեպի Մարս ապագա թռիչքների համար, նաեւ լուսնային զբոսաշրջությունը զարգացնելու ու նույնիսկ Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանելու հնարավորություն։

News.am