Թուրքիան «Էս 400» հրթիռներ է գնում Ռուսաստանից
Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է Ռուսաստանից «Էս 400» հրթիռներ գնելու մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը մտադիր էր այդ տեսակ հրթիռներ գնել ՆԱՏՕ-ից, սակայն քանի որ դաշինքը մերժել է դրանք վաճառել, Անկարան որոշել է «Էս 400» հրթիռներին ունեցած իր կարիքն ապահովել Ռուսաստանի միջոցով:
Թուրքիան ամիսներ առաջ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանից «Էս 400» հրթիռներ գնելու կապակցությամբ և երկու կողմի միջև բանակցությունները վերջին շրջանում թափ են ստացել:
«Էս 400» համակարգը կարող է միաժամանակ 72 հրթիռներ արձակել և ոչնչացնել 5-ից 60կմ տարածության և 2-ից 27կմ բարձրության վրա գտնվող տակտիկական թիրախները: Այն իր տեսակի մեջ համարվում է աշխարհի պաշտպանական ամենաարդիական համակարգը:
Երկիր-երկինք այս համակարգը, որ 8 րոպեների ընթացքում տեղում հաստատվելով պատրաստ դրության է բերվում կրակելու համար, օգտագործվում է օդային թիրախները, այդ թվում ռմբարկուները, ռազմական ինքնաթիռներն ու բալիստիկ հրթիռերը, ինչպես նաև գերձայնային օդային թիրախներն ու այլ արդիական զինատեսակները ոչնչացնելու համար: