Թուրքիան «Էս 400» հրթիռներ է գնում Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i60498-Թուրքիան_Էս_400_հրթիռներ_է_գնում_Ռուսաստանից
Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է Ռուսաստանից «Էս 400» հրթիռներ գնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 08:26 Asia/Tehran
  • Թուրքիան «Էս 400» հրթիռներ է գնում Ռուսաստանից

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է Ռուսաստանից «Էս 400» հրթիռներ գնելու մասին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը մտադիր էր այդ տեսակ հրթիռներ գնել ՆԱՏՕ-ից, սակայն քանի որ դաշինքը մերժել է դրանք վաճառել,  Անկարան որոշել է «Էս 400» հրթիռներին ունեցած իր կարիքն ապահովել Ռուսաստանի միջոցով:

Թուրքիան ամիսներ առաջ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանից «Էս 400» հրթիռներ գնելու կապակցությամբ և երկու կողմի միջև բանակցությունները վերջին շրջանում թափ են ստացել:

«Էս 400» համակարգը կարող է միաժամանակ 72 հրթիռներ արձակել և ոչնչացնել 5-ից 60կմ տարածության և 2-ից 27կմ բարձրության վրա գտնվող տակտիկական  թիրախները: Այն իր տեսակի մեջ համարվում է աշխարհի պաշտպանական ամենաարդիական համակարգը:

Երկիր-երկինք այս համակարգը, որ 8 րոպեների ընթացքում տեղում հաստատվելով պատրաստ դրության է բերվում կրակելու համար, օգտագործվում է օդային թիրախները, այդ թվում ռմբարկուները, ռազմական   ինքնաթիռներն ու բալիստիկ հրթիռերը, ինչպես նաև գերձայնային օդային թիրախներն ու այլ արդիական զինատեսակները ոչնչացնելու համար: