ԱՄՆ-ը Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների հրավեր է ստացել
https://parstoday.ir/hy/news/world-i60552-ԱՄՆ_ը_Աստանայում_Սիրիայի_շուրջ_բանակցությունների_հրավեր_է_ստացել
ԱՄՆ պետդեպը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցելու հրավեր է ստացել։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 28, 2017 19:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների հրավեր է ստացել

ԱՄՆ պետդեպը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցելու հրավեր է ստացել։

Այս մասին ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատանը։

«Պետական դեպարտամենտը ստացել է Ղազախստանի կառավարության հրավերը որպես դիտորդ հաջորդ շաբաթ մասնակցելու Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացին։ Միացյալ Նահանգները նախկինի պես հակված են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», — հայտնել են դիվանագիտական առաքելությունում։

Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանի մայրաքաղաքում, 2017 թվականի մայիսի 3-4-ը։

News.am