ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց իր նախագահին
Ապրիլ 29, 2017 03:02 Asia/Tehran
ԵԽԽՎ-ի անդամները անվստահություն հայտնեցին վեհաժողովի գործող նախագահին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵԽԽՎ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ վեհաժողովի անդամները հանգել են այն եզրակացության, որ չեն կարող վստահել նախագահ Պեդրո Ագրամունտին և սառեցնում են նրա բոլոր լիազորությունները:
ԵԽԽՎ-ի անդամներն ավելի վաղ զգուշացրել էին Ագրամունտին` Սիրիա կատարած ուղևորության և այդ այցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ աջակցության նշան համարվելու կապակցությամբ :
Պեդրո Ագրամունտը Ռուսաստանի Դումայի մի խումբ պատգամավորների ընկերակցությամբ Սիրիայի խորհրդարանի հրավերով 2017 թվականի մարտին ուղևորվեց Դամասկոս և հանդիպում ու զրույց ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Պիտակ