Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը
https://parstoday.ir/hy/news/world-i60662-Հյուսիսային_Կորեան_սպառնացել_է_խորտակել_ԱՄՆ_ռազմածովային_ուժերի_Միչիգան_միջուկային_սուզանավը
Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը, որն այս շաբաթ մտել էր հարավկորեական Պուսան նավահանգիստ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 09:13 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը

Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը, որն այս շաբաթ մտել էր հարավկորեական Պուսան նավահանգիստ:

Այդ մասին հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական քարոզչական Uriminzokkiri պորտալի հաղորդագրությունը:

«Այն պահին, երբ «Միչիգանը» փորձի շարժվել, այն կդատապարտվի ստորջրյա ուրվական դառնալու թշվառ ճակատագրին, որն այլևս չի կարողանա վերադառնա ծովի մակերևույթ»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Կորեական թերակղզու մոտակայքում գտնվող ջրեր միջուկային սուզանավի տեղաշարժվելը, ինչը ժամանակային առումով համընկել է այնտեղ հարվածային ավիակիր խմբավորման ուղարկման հետ, միտված է էլ ավելի ուժեղացնել ռազմական սպառնալիքները մեր հանրապետության դեմ»:

«Միչիգան» միջուկային սուզանավը մտել է հարավկորեական Պուսան նավահանգիստ ապրիլի 25-ին: Այն պետք է միանա «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբին, որը համատեղ զորավարժություններ է անցկացնում Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի նավերի հետ Կորեական թերակղզու մոտակայքում:

Tert.am