ԱՄՆ-ն Հս. Կորեային ռազմական գործողությունների է հրահրում. ՌԴ դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i60664-ԱՄՆ_ն_Հս._Կորեային_ռազմական_գործողությունների_է_հրահրում._ՌԴ_դեսպան
Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը հայտնել է, որ Վաշինգտոնի՝ ԿԺԴՀ-ի ճնշմանը միտված գործողությունները Փհենյանին կոշտ պատասխանի են հրահրում: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 10:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Հս. Կորեային ռազմական գործողությունների է հրահրում. ՌԴ դեսպան

Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը հայտնել է, որ Վաշինգտոնի՝ ԿԺԴՀ-ի ճնշմանը միտված գործողությունները Փհենյանին կոշտ պատասխանի են հրահրում: Այս մասին գրում է «ТАСС»-ը:

«ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամաբ ռազմական ճնշումը միայն հյուսիսկորեական կողմից պատասխան գործողությունների է հրահրում: Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԿԺԴՀ-ն արդեն 9 հրթիռ է արձակել»,- նշել է ՌԴ դեսպանը:

Դենիսովը նշել է միջուկային խնդրի կարգավորման շուրջ վեցակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ համաձայն Մոսվայի և Պեկինի դիրքորոշման՝ ԿԺԴՀ-ի հետ հաղորդակցման այս ֆորմատին այլընտրանք չկա:

operativ.am/