NASA-ի փչովի ջերմոցը թույլ կտա մարդկանց կերակրել Մարսի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i60720-nasa_ի_փչովի_ջերմոցը_թույլ_կտա_մարդկանց_կերակրել_Մարսի_վրա
Մարսի կամ Լուսնի վրա մարդկանց սննդի խնդիրը լուծելու համար NASA-ն` Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից, Արիզոնայի համալսարանի հետ համատեղ փչովի գլանաձեւ ջերմոց է մշակել` վերերկրային տարածության համար, հաղորդում է gagadget.com պորտալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 05:56 Asia/Tehran
  • NASA-ի փչովի ջերմոցը թույլ կտա մարդկանց կերակրել Մարսի վրա

Մարսի կամ Լուսնի վրա մարդկանց սննդի խնդիրը լուծելու համար NASA-ն` Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից, Արիզոնայի համալսարանի հետ համատեղ փչովի գլանաձեւ ջերմոց է մշակել` վերերկրային տարածության համար, հաղորդում է gagadget.com պորտալը:

Prototype Lunar/Mars Greenhouse նախագիծն օգտագործում է կենսապահովման կենսավերականգնվող համակարգ, որը «նմանակում է» մեր մոլորակի շրջակա միջավայրը` Արեգակնային համակարգի այլ վայրերում բույսեր աճեցնելու նպատակով:

Կենսապահովման համակարգը կհավաքի մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը եւ տիեզերական գաղութի ներսում թթվածին կարտազատի, որը վերարտադրում են բույսերը: Մեխանիզմները նաեւ ածխաթթվով եւ անհրաժեշտ սնուցիչ նյութերով հագեցած ջուր կանցնակցնեն բույսերի արմատներով եւ վերջում կհավաքեն այն, ինչ կմնա: Սակայն մեկ մեծ թերություն կա` ջուրը պետք է բերել Երկրից:

Չնայած որ Երկրի վրա բույսերն աճում են Արեւի տակ` Լուսնի վրա ջերմոցն անհրաժեշտ կլինի տեղադրել գետնի տակ` ճառագայթումից խուսափելու համար: Առաջին անգամ Լուսնի կամ Մարսի գաղութարարները արեգակնային լույսի նմանակման համար կկարողանան օգտագործել լուսադիոտային լապտերներ կամ էլ արեւի լույսը մակերեւույթից ներս տանել հատուկ լարի միջոցով:

News.am