Թրամփը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդին
Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունների սրման ֆոնին արևմտյան աղբյուրներ տեղեկացրեցին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման համար ԱՄՆ նախագահի հայտնած պատրաստակամության մասին:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնելով, ասել է, որ հարմար պայմանների դեպքում պատրաստ է հանդիպել:
«Եթե այս հանդիպումը արդյունավտ լինի, ես հպարտ կլինեմ»,-հավելել է Թրամփը:
Դոնալդ Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ԱՄՆ-ի «Կառլ Վինսոն» ռազմանավն այդ թերակղզի գործուղվելու, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների և բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունը հասել է գագաթնակետին:
Փխենյանը բազմիցս հայտարարել է, որ քանհ դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակում են Հյուսիսային Կորեայի դեմ իրենց սպառնալիքներն, այդ երկիրն իր հերթին շարունակելու է իր ռազմական հզորության և նախահարձակ լինելու կարողության ընդլայնումը: