ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել լրագրողների հետապնդումներին
https://parstoday.ir/hy/news/world-i60946-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_կոչ_է_արել_վերջ_դնել_լրագրողների_հետապնդումներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրների առաջնորդներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին և վերջ դնել լրագրողների հետապնդումներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2017 15:21 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել լրագրողների հետապնդումներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրների առաջնորդներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին և վերջ դնել լրագրողների հետապնդումներին:

Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում Գուտերեշը հիշեցրել է վտանգի մասին, որին ենթարկվում են լրագրողները՝ «արտահայտվելու հնարավորություն տալու համար նրանց, ովքեր զրկված են ձայնից»: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը:

«ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտության, սեռական բնույթի հարձակումների, ձերբակալությունների, վնասվածքներ են ստանում և անգամ՝ զոհվում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Հարկավոր է, որ առաջնորդները պաշտպանեն ազատ ԶԼՄ-ներին, դա չափազանց կարևոր է լայն տարածում ստացած ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Եվ մեզ հարկավոր է, որ բոլորը պաշտպանեն ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը: Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ես կոչ եմ անում վերջ դնել լրագրողների հետապնդումներին, որովհետև ազատ ԶԼՄ-ները նպաստում են խաղաղությանն ու արդարությանը»,- հայտարարել է Գուտերեշը:

Tert.am