Թուրքիան գազի արտահանման հարցում օգնում է Իսրայելի ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i60966-Թուրքիան_գազի_արտահանման_հարցում_օգնում_է_Իսրայելի_ռեժիմին
Իսրայելի  էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորը հայտարարել է.«Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա: Թել Ավիվը և Անկարան քննարկում են այս հարցի մանրամասները».ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 13:16 Asia/Tehran
  • Թուրքիան գազի արտահանման հարցում օգնում է Իսրայելի ռեժիմին

Իսրայելի  էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորը հայտարարել է.«Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա: Թել Ավիվը և Անկարան քննարկում են այս հարցի մանրամասները».ասել է նա:

Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի  էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորն ասել է.«Իսրայելական գազի  Եվրոպա արտահանման գնի ու ծավալի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և առաջիկա շաբաթներում կողմերը վերջնական արդյունքի կհասնեն»:

Սիոնիստական ռեժիմը իր հսկողության տակ առնելով   Լիբանանի, Սիրիայի, և բռնագրավված Պաղեստինի մերձափնյա տարածքներում գտնվող նավթի ու գազի ռեսուրսների խոշոր մասը, մտադիր է  կողոպտել այդ տարածքների նավթի ու գազի պաշարները:

Ի դեպ Իրաքում և Սիրիայում ահաբեկիչներից նավթային գնումներ անելու ոլորտում Թուրքիայի քայլերը և իսրայելից Եվրոպա գազ արտահանելու հարցում սիոնիստների հետ համագործակցությունը, փաստորեն այդ երկրին հեղինակազրկել են տարածաշրջանում :