Թուրքիան գազի արտահանման հարցում օգնում է Իսրայելի ռեժիմին
Իսրայելի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորը հայտարարել է.«Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա: Թել Ավիվը և Անկարան քննարկում են այս հարցի մանրամասները».ասել է նա:
Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորն ասել է.«Իսրայելական գազի Եվրոպա արտահանման գնի ու ծավալի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և առաջիկա շաբաթներում կողմերը վերջնական արդյունքի կհասնեն»:
Սիոնիստական ռեժիմը իր հսկողության տակ առնելով Լիբանանի, Սիրիայի, և բռնագրավված Պաղեստինի մերձափնյա տարածքներում գտնվող նավթի ու գազի ռեսուրսների խոշոր մասը, մտադիր է կողոպտել այդ տարածքների նավթի ու գազի պաշարները:
Ի դեպ Իրաքում և Սիրիայում ահաբեկիչներից նավթային գնումներ անելու ոլորտում Թուրքիայի քայլերը և իսրայելից Եվրոպա գազ արտահանելու հարցում սիոնիստների հետ համագործակցությունը, փաստորեն այդ երկրին հեղինակազրկել են տարածաշրջանում :