Մայիս 03, 2017 19:12 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է ՀԳՀԾ-ի միջազգային նշանակությունը

ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով դեպարտամենտի ղեկավար՝ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հավասարակշռված պայմանագիր է և հիմնված է NPT դաշինքի վրա», այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Հինգշաբթի օրը  Վիեննայում տեղի ունեցած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի՝ NPT-ի վերանայման կոնֆերանսի նախապատրաստման կոմիտեի նիստում  կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նշանակությունը, ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով դեպարտամենտի ղեկավար՝ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է.«Թեհրան- Վեցյակ համաձայնագիրը բոլոր կողմերի համար հավասարակշռված պայմանագիր է, որը հիմնված է միջուկային զենքի չտարածման դաշինքի վրա»:

Միխայիլ Ուլյանովը հավելել է.«50-ամյա գործունեության ընթացքում  Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)  մշտապես եղել է համաշխարհային անվտանգության անկյունաքարը ,որի շրջանակում կարգավորվել են միջազգային մարտահրավերները: Իսկ դրա վառ ապացույցը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն է»:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ՀԳՀԾ-ը զգայուն ու կշռադատված համաձայնագիր է,որի շրջանակում բոլոր երկրները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) վերանայման կոնֆերանսի նախապատրաստման կոմիտեն երեքշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում  գումարել է իր առաջին նիստը:

 

Պիտակ