Մամուլի տեսություն 03-05-2017
Թեհրանի գրքի ցուցահանդեսը բացեց դռները
«Ալիք»
Թեհրանի գրքի ցուցահանդեսը բացեց դռները
Մայիսի 3-ին առավոտյան Թեհրանի «Շահրե աֆթաբ» համալիրը հերթական անգամ իր հյուրընկալ դռները բացեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսի այցելուների առջև: Այս տարի ներկայացված է ավելի քան 2000 տեղական և մոտ 200 արտասահմանյան հրատարակիչների գրքեր: իտալիան և Թուրքիան որպես հատուկ հյուր մասնակցելու են ցուցահանդեսին: Ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակելու է մինչև մայիսի 13-ը:
-----
armedia.am
Ո՞րն էր Մերկելի ռուսաստանյան այցի իրական նպատակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում կայացած հանդիպումը չնայած առանձնահատուկ նշանակություն ուներ, սակայն գործնական պայմանավորվածություններ և կողմերի դիրքորոշումների մերձեցում տեղի չունեցավ:
Ինչպես ընդգծում են գերմանական լրատվամիջոցները, Մերկելը Պուտինի հետ հանդիպման ավելի շատ մտահոգված էր ընտրությունների նախաշեմին իր ընտրազանգվածի վրա թողած տպավորությամբ, քան իրական պայմանավորվածություններով:
Նշենք, որ ուկրաինական հակամարտության պատճառով ռուս-գերմանական հարաբերությունների լարվածության պայմաններում Ռուսաստան կանցլերի վերջին այցը եղել է 2015 թվականի մայիսի 10-ին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայում երկկողմ բանակցություններ ունեցել է 4 տարի առաջ՝ 2013 թվականի ապրիլին:
Մերկելի Սոչի այցն եղել է «Մեծ քսանյակ»-ի հանդիպման նախապատրաստական աշխատանքի շրջանակներում, երբ կանցլերը, որպես կազմակերպող կողմ, այցելում է գագաթաժողովի բոլոր մասնակիցներին:
-----
«Շարղ»
Եզդիների առաջին պաշտոնական կուսակցությունը
Իրաքի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես արտոնել է եզդիների առաջին անկախ կուսակցության հիմնադրումը: Եզդիները կարող են այսուհետ մասնակցել ընտրություններին: Իրաքի ներքին գործերի նախարարության կողմից տրված արտոնագրի համաձայն, Իրաքի եզդի քաղաքացիներին թույլատրվել է հիմնել Ազատություն և ժողովրդավարություն ՝ «Բադի» կուսակցությունը ՝ որպես եզդիների առաջին պաշտոնականկուսակցություն: Այդպիսով նրանք կարող են անկախ քաղաքական գործունեություն ծավալել:
-----
«Իրան»
Դուտերտեն մերժել է Թրամփի հրավերքը
Հակադարձելով Վաշինգտոն այցելելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերքին, Ֆիլիպինների նախագահ՝ Ռոդրիգո Դուտերտեն ասել է, որ մտադիր է Մոսկվա և Թելավիվ այցելել և ԱՄՆ մեկնելու մասին հստակ պատասխանել չի կարող: Այդուհանդերձ, Թրամփի օգնականներից մեկը կողմ է արտահայտվել Դուտերտեին Վաշինգտոն հրավիրելու համար և ասել է, որ հյուսիսային Կորեայի հետ կապված մտահոգությունները ստվերել են թմրանյութերի դեմ Դուտերտեի պայքարը: Մարդու իրավունքների պաշտպան խմբերի համոզմամբ, այդ հավանական ուղևորությունը լավ առիթ է մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ հանձնառությունն ապացուցելու համար:
-----
«Ալիք»
Եվրախորհրդարանում քննադատել են Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի մեղմ դիրքորոշումը
Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:
Համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականը հանդես է եկել Die Welt գերմանական թերթին տված հարցազրույցում, փոխանցում է Armenpress-ը:
«Արտաքին գործերի նախարար Գաբրիելն ընդդիմանում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը և դրանով իսկ հարցականի տակ է դնում վստահությունը Բրյուսելի նկատմամբ: Նա նաև անհարգանք է դրսևորում Թուրքիայի քաղաքացիների կեսի կարծիքի նկատմամբ, որոնք դեմ են քվեարկել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն: Նա, ով համակերպվում է մարդու իրավունքների խախտումների հետ, միայն օժանդակում է եվրոսկեպտիկներին», - ասաց նա:
Պիրիի խոսքով՝ ներկա իրավիճակում այլևս անկարելի է համագործակցել Անկարայի հետ, քանի որ այնտեղ չեն ընդունում համաեվրոպական արժեքները:
-----
«Ռեսալաթ»
Վենեսուլայի խորհրդարանն ապստամբության կոչ է արել
Վենեսուելայի խորհրդարանի նախագահի վերջին քայլը և քաղաքացիներին երկրի սոցիալիստական կառավարության դեմ ապստամբության կոչը խորհելու տեղիք է տալիս: Անկասկած դա կատարվել է Կարակասում մադուրոյի ընդդիմադիրների արտասահմանցի աջակիցների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ համադրումներից հետո:
Վենեսուելայի խորհրդարանի նախագահն այդ երկրի ժողովրդին կոչ է արել ընդվզել նախագահ Մադուրոյի դեմ : Նրա այդ կոչը գնահատվում է հակադարձ քայլ ՝ ժողովրդի կողմից Սահմանդրության վերանայման նպատակով նոր սահմանադրական խորհուրդ ձևավորելու շուրջ քվեարկություն անցկացնելու Մադուրոյի պահանջին: Բորգեսի խոսքերով, Մադուրոյի որոշումը ժողովրդի դեմ հեղաշրջում է համարվում: Ապրիլի մեկից սկսյալ երկրում փողոցային հավաքներ են անցկացվում ՝ կառավորության դեմ : Նախագահ Մադուրոն նավթառատ Վենեսուելայի թերությունները վերագրում է արևմտամետ ընդդիմադիրների իրականացրած տնտեսական հեղաշրջմանը և ԱՄՆ-ի հետ ընդդիմադիրների համագործակցությանը: Ամեն դեպքում, Կարակասի անհանդարտություննում նկատելի են ԱՄՆ-ի մատնահետքերը:
-----
«Իրան»
Թրամփը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ
ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ նպաստավոր պայմանների առկայության դեպքում, պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ ՝ Կիմ Ջունգ Ունի հետ և հպարտանալու եմ այդ հանդիպման համար:ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում Հյուսիսային Կորեայի հարցի համար կարմիր գծեր սահմանել , սակայն անհրաժեշտության դեպքում, դիմելու է համապատասխան քայլերի:
Դա այն դեպքում, երբ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման պայմանները դեռևս նպաստավոր չեն: