2017-ին ԱՄՆ-ն բոլորից շատ է աղտոտում երկրամերձ ուղեծիրը
https://parstoday.ir/hy/news/world-i61002-2017_ին_ԱՄՆ_ն_բոլորից_շատ_է_աղտոտում_երկրամերձ_ուղեծիրը
2017-ին երկրամերձ ուղեծրում տիեզերական աղբի քանակը ավելացել է գրեթե 500 օբյեկտով, ընդ որում դրանցից 298-ը ԱՄՆ-ին է պատկանում, ասվում է ՆԱՍԱ-ի եռամսյակային հաշվետվության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2017 05:22 Asia/Tehran
  • 2017-ին ԱՄՆ-ն բոլորից շատ է աղտոտում երկրամերձ ուղեծիրը

2017-ին երկրամերձ ուղեծրում տիեզերական աղբի քանակը ավելացել է գրեթե 500 օբյեկտով, ընդ որում դրանցից 298-ը ԱՄՆ-ին է պատկանում, ասվում է ՆԱՍԱ-ի եռամսյակային հաշվետվության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2017-ի հունվարի 4-ից ապրիլի 4-ը ժամանակահատվածում երկրամերձ ուղեծրում հայտնվել է 471 նոր օբյեկտ։ ՀԻմա դրանց ընդհանուր քանակը հասնում է 18 347-ի, դրանցից 4434-ը գործող ու շարքից դուրս եկած արբանյակներ են, 13913-ը՝ հրթիռների աստիճաններ, բլոկներ ու տիեզերական տեխնիկայի բեկորներ։

ՆԱՍԱ-ի տվյալներով,, տիեզերական աղբի ամենամեծ քանակը Ռուսաստանին է բաժին ընկնում ՝ 6501 օբյեկտ, որոնցից 155-ը նոր են։ ԱՄՆ-ն երկրորդ տեղում է՝ 6017 օբյեկտ, 298-ը՝ նոր։ Երրորդ տեղում Չինաստանն է։

Մնացած երկրները առանձնապես չեն ազդել երկրամերձ ուղեծրի աղտոտման մակարդակի վրա։

News.am